Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

08.06.2022, 12:12
68 տարեկանում մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. 68 տարեկանում մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Այս տեղեկատվությունը «ԱՌԿԱ» գործակալությանը հաստատեց ԵՊՀ մամուլի քարտուղար, բուհի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը։

«Նա մահացել է այսօր ինֆարկտից», – նշեց Գրիգորյանը։

Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ.–ին։ Զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը 2006–2019թթ.–ին։ Սիմոնյանը պատմաբան էր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից–անդամ։–0–