Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Լարսում սաստիկ բուք է. ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ (ՎԻԴԵՈ)

31.01.2020, 19:37
Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսում սաստիկ բուք է. ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Այս պահին սաստիկ բուք է Լարսի անցակետում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

«ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, հունվարի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել Լարսից։–0–