Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

13.03.2020, 21:17
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով», – նշել է Ավինյանը։–0–