Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Կգործարկվի Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ

19.06.2019, 12:06
Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ կգործարկվի։
Կգործարկվի Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Smartavia ավիաընկերությունը հուլիսին կգործարկի ուղիղ չվերթեր Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո» օդանավակայան) և Երևանի միջև։

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթերն իրականացվելու են 2019թ.–ի հուլիսի 11–ից հոկտեմբերի 25–ը շաբաթական երկու անգամ` շաբաթ և կիրակի օրերին։

Նախատեսվում է, որ չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 և 737-700 օդանավերով։

Smartavia ռուսական ավիաընկերությունը հիմնադրվել է 2004թ.–ին, ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Արխանգելսկում։ Ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ։ –0–