Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացում չի լինի, կանխիկով ստացվող կենսաթոշակները և նպաստները կհասցվեն բնակության վայր

24.03.2020, 15:57

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական կայքում։

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

«Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–