Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
0

Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով. Բադասյան

07.08.2019, 13:21
Հատուկ խումբը կզբաղվի Սահմանադրական բարեփոխումների մշակմամբ։
Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով։ 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

Նրա խոսքով, նա բազմիցս անդրադարձել է անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ Կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշել է, որ կառավարությունը ոչ միայն հստակ գիտի՝ ինչ է ցանկանում, այլև ունի ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: 

«Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից», – նշել է Բադասյանը։

Նրա խոսքով, անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: 

«Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման», – նշել է արդարադատության նախարարը։–0–