Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել

01.08.2022, 12:52
Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է
Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է:

Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:

Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:–0–