Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Կարգավորչի կողմից պանրի արտադրություն է կասեցվել

04.08.2023, 15:38
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կարգավորչի կողմից պանրի արտադրություն է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ.) և ներկայացվել լաբորատոր հետազոտության, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Սահմանվել է ժամկետ:–0–