Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առաջարկը

25.10.2021, 15:41
ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առաջարկը
ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը։

Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը` ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` առաջարկելով մեկ շաբաթով երկարաձգել դպրոցական արձակուրդները։–0–