Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու

23.04.2024, 12:38
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։