Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՃՈ–ն պարզաբանում է, թե ինչպես կարելի է հեշտությամբ ստանալ միջազգային վարորդական վկայական (ՎԻԴԵՈ)

20.07.2022, 13:39
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է միջազգային վարորդական վկայական տալու կարգը. ՎԻԴԵՈ

ՃՈ–ն պարզաբանում է, թե ինչպես կարելի է հեշտությամբ ստանալ միջազգային վարորդական վկայական (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է միջազգային վարորդական վկայական տալու կարգը։

Ինչպես հայտնում են ՃՈ–ից, միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում.

‒ անձը հաստատող փաստաթուղթ,
‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։–0–