Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՃՈ–ն նորամուծություններ է կատարել Երևանի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում (ՎԻԴԵՈ)

05.09.2019, 14:27
Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը։
ՃՈ–ն նորամուծություններ է կատարել Երևանի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։

Նորամուծություն է նաև Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերևում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արևային էներգիայով։

Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաև այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։

Գերատեչությունից նշում են , որ նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաև այլ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում։

«Եվս մեկ անգամ երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները», – նշում են ՃՈ–ից։–0–