Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հունվարի 15–ից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ․ Ավանեսյան

12.01.2024, 15:13
Առավոտյան բուժքույրերը պետք է առաջնակի զննություն անեն, և, եթե գրանցեն որոշակի ախտանշաններ, ապա երեխային կուղարկեն տուն
Հունվարի 15–ից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ․ Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 15–ից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ, ուրբաթ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դպրոցները տոնական օրերից հետո վերաբացվել են անցյալ շաբաթ, նախարարությունը հսկում է բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Ունենք գործողությունների հստակ պլան, եթե այդ տոկոսն աճի միտում գրանցի», – ասաց Ավանեսյանն ուրբաթ՝ ասուլիսի ընթացքում ամփոփելով 2023թ․–ի արդյունքները։

Նա նշեց, որ երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվի ֆիլտրման միջոցառումը: Առավոտյան բուժքույրերը պետք է առաջնակի զննություն անեն, և, եթե գրանցեն որոշակի ախտանշաններ, ապա երեխային կուղարկեն տուն: Անհրաժեշտության պարագայում պետք է նաև դիմել բժշկի։

«Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի: Հիվանդանոցներում թե՛ ռեանիմացիոն, թե՛ մահճակալային ֆոնդը նախարարության խիստ հսկողության տակ է», – ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է։–0–