Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է. ՊՆ–ն տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսով վարակված զինծառայողների առողջական վիճակի մասին

28.03.2020, 15:54

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ներկայացրել է տեղեկատվություն կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների առողջական վիճակի մասին։

Նախօրեին կորոնավիրուս է հաստատվել ևս 2 զինծառայողի մոտ, դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է 3 զինծառայող։

«Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է։ Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ չեն եղել։ Զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 28–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, բուժվել է 28 մարդ, մեկ մարդ մահացել է։–0–