Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը. ՀՀ վարչապետ

24.05.2019, 15:43
Նրա խոսքով, այն, որ այսօր Հայաստանի ազգային և կրոնական համայնքներն ազատ են իրենց գործունեության և սկզբունքների մեջ և իրենց լիարժեք են զգում, վկայում է երկրում տարվող քաղաքականության մասին։
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը, ուրբաթ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կրոնի և համոզմունքների ազատության խնդիրներին նվիրված հայ–վրացական ֆորումում։

«Այն, որ այսօր Հայաստանի ազգային և կրոնական համայնքներն ազատ են իրենց գործունեության և սկզբունքների մեջ և իրենց լիարժեք են զգում, վկայում է երկրում տարվող քաղաքականության մասին։ Մեզ համար սկզբունքային հարց է նրանց ազատությունների ապահովումը և ինքնության պահպանման երաշխիքը։ Բոլոր համայնքները պետք է գործեն ազատ և իրագործեն իրենց իրավունքները»,– ասաց նա, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են կրոնների և համոզմունքների, ինչպես նաև մարդու բոլոր իրավունքների արդյունավետ իրագործման մեջ։ 

Վարչապետի խոսքով, բոլոր համաշխարհային կրոնները մատնանշում են խաղաղ և ներդաշնակ գոյակցության անհրաժեշտությունը, սակայն ներքին բաժանարար գծեր են տանում դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ։

«Մենք համոզված ենք, որ կրոնն ընդունակ է միավորել, բերել խաղաղության, ներդաշնակության և երջանկության... Անհրաժեշտ է հաղթահարել այդ բաժանարար գծերը և հենց կրոնի միջոցով երկխոսության հնարավորություն գտնել։ Եվ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք ունենալ համոզմունքների, կրոնական զգացումների և պատկերացումների նկատմամբ»,– ասաց նա։ 

Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարպը նշեց, որ Հայաստանը և Վրաստանը խոսքի և համոզմունքների ազատության ապահովման հարցերով մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մշտադիտարկման ներքո են։

«Հայաստանին և Վրաստանին հանձնարարվել է համապատասխան քայլեր իրագործել կրոնի և համոզմունքների ազատության ապահովման ուղղությամբ։ Այն, որ այդ հարցն առաջնահերթ է հայկական կառավարության գործունեության օրակարգում, շատ բան է ասում»,– ասաց նա։  

Միաժամանակ, Շարպի խոսքով, առայժմ բաց է մնում ուսումնական հաստատություններում, սոցցանցերում կրոնական պատկանելիության ինքնարտահայտման հարցը, ինչը խոսում է այս ուղղությամբ տարվելիք ավելի ակտիվ աշխատանքի անհրաժեշտության մասին։ -0-