Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)

20.12.2021, 11:55
4-ամյա Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում. ՎԻԴԵՈ
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 14-ամյա Մալենան նախօրեին հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում:

Մալենան վաստակեց 224 միավոր: Հաջորդ տարի "Մանկական Եվրատեսիլ" երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Երևանում:

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանին 12 միավոր են շնորհել Լեհաստանն ո Պորտուգալիան, 10 միավոր՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան, 8 միավոր՝ Սերբիան: Առցանց քվեարկության արդյունքում Հայաստանն արժանացել է 109 միավորի:

Հայաստանն իր 12 միավորը շնորհել է Վրաստանին:

Մրցույթին Մալենան հանդես եկավ «Քամի, քամի» ստեղծագործությամբ: Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցեց 19 երկիր։

Մալենայի դինամիկ ելույթում մասնակցում էր պարային անսամբլ, այն ուղեկցվում էր գունեղ շոուով: Հանդիսատեսը ողջունեց Մալենային բուռն ծափահարություններով-0-