Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը 25 տոննա քաշով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիա (ՖՈՏՈ)

14.02.2023, 12:51
Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից
Հայաստանը 25 տոննա քաշով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Արտակարգ իրավիճակների ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով, հայտնում են գերատեսչությունից:

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

Փետրվարի 6–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալներով, Սիրիայում մահացել է 5714 մարդ։–0–