Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն պահեստազորայիններ

29.09.2022, 15:00
Վարժական հավաքներն անցկացվելու  են մինչև նոյեմբերի 22-ը
Հայաստանում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն պահեստազորայիններ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–