Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում նախատեսվում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը

03.08.2023, 13:52
Փաշինյանն ասել է, որ մտել է սուպերմարկետ և իր գնած ապրանքն իրեն տվել են նույն տոպրակով, ինչ 5 տարի առաջ
Հայաստանում նախատեսվում է  արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 3 օգոսստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը։

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտել է սուպերմարկետ և իր գնած ապրանքն իրեն տվել են նույն տոպրակով, ինչ 5 տարի առաջ։

Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց. «2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ համայնքները որքան հնարավոր է վրահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյուք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու: Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»:–0–