Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում իրականացվում են թարմ մսի իրացման կետերի լայնածավալ ստուգումներ

30.07.2019, 19:12
Հուլիսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում:
Հայաստանում իրականացվում են թարմ մսի իրացման կետերի լայնածավալ ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: 

Գերատեսչության հաղորդմամբ, օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: 

Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ:

Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:–0–