Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանին է մոտենում արկտիկական ցուրտ ճակատ, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն (ՖՈՏՈ)

10.11.2021, 12:15
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով.ՖՈՏՈ
Հայաստանին է մոտենում արկտիկական ցուրտ ճակատ, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսմամբ, այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 09-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ:  Այսօր ցերեկը սպասվում է +13...+15, վաղն արդեն ջերմաստիճանը կտրուկ կնվազի` ցերեկային ժամերին հասնելով +5...+7 աստիճանի։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի գիշերը,  12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը 5-6 աստիճանով: –0–