Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանին ցուրտ մթնոլորտային ճակատ է մոտենում, սպասվում է ձյուն. Սուրենյան

23.01.2020, 11:16
Հայաստանին ցուրտ մթնոլորտային ճակատ է մոտենում, սպասվում է ձյուն. Սուրենյան
Հայաստանին ցուրտ մթնոլորտային ճակատ է մոտենում, սպասվում է ձյուն. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ  է ներթափանցում հանրապետության տարածք:

Այս մասին Facebook-յան էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի23- երեկոյան հանրապետության արևմտյան  և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ,  Լոռիում և Տավուշում  1-2սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա», - նշում է օդերևութաբանը։

Նրա կանխատեսմամբ, Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5սմ։-0-