Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի շրջանների զգալի մասում մի քանի օր անձրև և ամպրոպ է սպասվում

01.04.2020, 11:27
Հայաստանում մի քանի օր անձրև կտեղա
Հայաստանի շրջանների զգալի մասում մի քանի օր անձրև և ամպրոպ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաիկա օրերին սպասվող եղանակը։

Այսպիսով՝ ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Երևանում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +13...+15, գիշերը՝ +5...+7։-0-