Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն Արցախից փախստականներին աջակցելու համար

20.06.2024, 15:16
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն Արցախից փախստականներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ 

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:

Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: