Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի և Օմանի միջև ուղիղ չվերթ կգործարկվի

17.09.2024, 16:10
Մասկատ-Երևան-Մասկատ ավիահաղորդակցությունը կգործարկվի դեկտեմբերի 28-ից
Հայաստանի և Օմանի միջև ուղիղ չվերթ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առաջին անգամ կգործարկվի Երևան–Օման ուղիղ չվերթ։

«Մասկատ-Երևան-Մասկատ ավիահաղորդակցությունը կգործարկվի դեկտեմբերի 28-ից։ Այս երթուղով չվերթերը նախատեսված են շաբաթը մեկ անգամ, իրականացնելու է SalamAir ավիաընկերությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

SalamAir-ն օմանական ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մասկատում։ Այն մասնագիտացած է էժան ուղեւորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում: Փոխադրողն ունի մեկ տասնյակից ավելի Airbus ինքնաթիռներ, երթուղային ցանցը ներառում է ավելի քան 30 ուղղություն։