Հաջորդ տարի 5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար․ ֆինանսների նախարար
31.10.2023,
13:32
Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման նպատակով 2024թ․–ին կհատկացվի 1,5մլրդ դրամ, ևս 4մլրդ դրամ կհատկացվի նոր կայարանի շինարարության համար
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման նպատակով 2024թ․–ին կհատկացվի 1,5մլրդ դրամ, ևս 4մլրդ դրամ կհատկացվի նոր կայարանի շինարարության համար, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ներդրումներ կատարել մետրոպոլիտենում։ Որոշ դեպքերում առաջացել են հրատապ խնդիրներ, որոնց համար 2023թ․–ին կառավարության պահուստային ֆոնդից միջոցներ են հատկացվել», – ասաց նա երեքշաբթի ԱԺ–ում 2024թ․–ի պետբյուջեի լսումների ժամանակ։
Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին։ Այս պահին Երևանում մետրոյի տասը կայարան կա։ Մետրոյի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը 13,4 կիլոմետր է։
Երևանի մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի սկսել։ Նախկինում հաղորդվել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության ընդհանուր արժեքը նախնական հաշվարկով կազմում է մոտ 50 մլն դոլար։
Նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 750 մլն դրամ, ևս 554 մլն դրամ հատկացրել է Երևանի քաղաքապետարանը։ Նախագծային աշխատանքներն իրականացնում է 2022 թվականին մրցույթը շահած ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։–0–