Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ոստիկանությունը նախազգուշական տեսաուղերձ է հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին (ՎԻԴԵՈ)

24.03.2020, 21:31
ՀՀ ոստիկանությունը նախազգուշական տեսաուղերձ է հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին. ՎԻԴԵՈ
ՀՀ ոստիկանությունը նախազգուշական տեսաուղերձ է հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը նախազգուշական տեսաուղերձ է հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«Հարգելի քաղաքացիներ, հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար ՀՀ ոստիկանությունը բնակչությանը հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն», – նշել են ոստիկանությունից։

Մարտի 24–ի ժամը 18։30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 249 դեպք։–0–