Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետ. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու

02.09.2019, 11:09
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու։
ՀՀ վարչապետ. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն:

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։–0–