Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ-ում փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

17.08.2021, 22:12
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է փակ տարածքներումն դիմակ կրելու անհրաժեշտության մասին
ՀՀ-ում փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է փակ տարածքներումն դիմակ կրելու անհրաժեշտության մասին։

Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայամանավորված, վերահսկողությունը խստացվում է:

«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով։–0–