Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ում գործող կաթնամթերքի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

07.07.2020, 16:07
ՍԱՏՄ-ն կասեցրել է ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը
ՀՀ–ում գործող կաթնամթերքի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: 

Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): 

ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:–0–