Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ–ում դադարեցվել է մեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը

08.04.2019, 17:28
Այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:
ՀՀ–ում դադարեցվել է մեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում դադարեցվել է մեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունն, այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:

Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:

«Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», – նշել են գերատեսչությունից:–0–