Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ քաղաքացիները կարող են ID քարտով այցելել Ղազախստան

18.11.2024, 14:11
ՀՀ քաղաքացիները կարող են նույնականացման քարտով այցելել Ղազախստան
ՀՀ քաղաքացիները կարող են ID քարտով այցելել Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ղազախստան նույնականացման քարտերով։ Երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ–ի կողմից։

Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2024 թվականի ապրիլի 15-ին, որի շրջանակում կողմերը փոփոխություններ են կատարել վավեր ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ցուցակում ներառվել է նաև նույնականացման քարտ, իսկ Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող փաստաթուղթ։

«Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտքի, ելքի, տարանցման, տեղափոխվելու և մնալու մյուս կողմի պետության տարածքում պետությունը հատելու օրվանից մինչև 90 օր՝ վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- նշվում է համաձայնագրում։