Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմում կադրային փոփոխություններ են

27.11.2024, 20:15
Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմում կադրային փոփոխություններ են

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝

գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար,

գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ,

գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար,

գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար,

գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: