Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Flyone Armenia–ն կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով չվերթեր

10.11.2022, 15:29
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին
Flyone Armenia–ն կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկելու է Երևան - Դուբայ - Երևան երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–