Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ

16.10.2023, 11:26
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Ղարաբաղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների հետ կապված իրավիճակին, հաղորդում է ԵԽ կայքը։

«Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցից հետո հայտարարություն կհրապարակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։–0–