Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար

03.10.2023, 15:07
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանին` տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցում։ Այդ մասին հեռախոսով տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին։ Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել մարդասիրական օգնությունը՝ 5,2 մլն եվրոյի չափով», – գրել է Լեյենն իր X միկրոբլոգում (նախկին Twitter)։

Նա նաև նշել է, որ մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարմա
հանձնակատար Յանեզ Լենարչիչը ուրբաթ կմեկնի տարածաշրջան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ Փաշինյանը ֆոն դեր Լեյենի հետ քննարկել է Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։–0–