Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երթևեկության փոփոխություն է կատարվել Երևանի «Լամբադա» կամրջի հատվածում (ՍԽԵՄԱ)

25.08.2022, 22:14
Ուշադրություն, վարորդներ. երթևեկության փոփոխություն է կատարվել
Երթևեկության փոփոխություն է կատարվել Երևանի «Լամբադա» կամրջի հատվածում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 24-ից Երևանի «Լամբադա» կամրջի հատվածում երթևեկի փոփոխություն է կատարվել:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց խաչմերուկի (Լամբադա կամուրջ) հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում վերոնշյալ խաչմերուկում երթևեկությունը կազմակերպել է շրջանաձև՝ ըստ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված՝ կից ներկայացված սխեմայի:-0-