Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ամենաբանուկ պողոտաներից մեկում

01.03.2021, 15:33
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ամենաբանուկ պողոտաներից մեկում
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ամենաբանուկ պողոտաներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–