Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երկար ժամանակով կսահմանափակվի Հաղթանակի կամրջի և Իսակովի պողոտայի երթևեկը. ՍԽԵՄԱ

17.02.2023, 17:00
Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու. ՍԽԵՄԱ
Երկար ժամանակով կսահմանափակվի Հաղթանակի կամրջի և Իսակովի պողոտայի երթևեկը. ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Երևանի քաղաքապետարանը ներողամտություն է հայցում պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար:-0-