Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր թաղապետ է նշանակվել Ավետ Պողոսյանը

02.12.2019, 13:07

Կենտրոնի թաղապետի պաշտոնը թափուր էր հոկտեմբերի 24–ից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր թաղապետ է նշանակվել Ավետ Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի։

Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է», –նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:

Կենտրոնի թաղապետի պաշտոնը մնաց թափուր հոկտեմբերի 24–ին Վիկտոր Մնացականյանի հրաժարականից հետո։ Մնացականյանն իր հրաժարականը բացատրել է նրանով, որ ուզում է ավելի խորքային ուսումնասիրել քաղաքի խնդիրները։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Պողոսյանը 2013թ.–ին եղել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ։–0–