Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ․ Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը

25.04.2024, 11:18
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ․ Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։