Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Դատարանի որոշմամբ, հանվել է ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու արգելքը

27.11.2020, 20:17
Հայաստանում հանվել է ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու արգելքը
Դատարանի որոշմամբ, հանվել է ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Դատարանի որոշմամբ, հանվել է ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու արգելքը։ 

Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Facebook–յան իր էջում։ 

«Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։ Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը», – նշել է Մինասյանը։

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին դեմ է քվեարկել երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկված նախագծի ընդունմանը:–0–