Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը նորից շարունակվում է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
27.08.2020,
13:02
Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման միտումը վերականգնվել է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման միտումը վերականգնվել է։
«Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել, և սա բացառապես պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ գործնականում 6 օր ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ քանակ, երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք՝ 1938 հետազոտությունից:
«Պետք է ամեն ինչ անենք՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար»,-ասաց նա։
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով։–0–