Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Cham Wings–ը սեպտեմբերից կիրականացնի Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթեր

10.08.2021, 15:37
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր
Cham Wings–ը սեպտեմբերից կիրականացնի Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Cham Wings ավիաընկերությունը Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր կիրականացնի, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների» Facebook–յան էջում։

Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–