Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«Բանդ ա Տիղեքս». ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ Հայաստանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11.06.2022, 19:51
Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Բանդ ա Տիղեքս». ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ Հայաստանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հունիսի  6-ից 12-ը  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով և Ակբա բանկի բացառիկ գործընկերությամբ «Բանդ ա Տիղեքս» կրկեսային խումբը՝ յոթ ակրոբատներով, Երևանի փողոցներում ներկայացնում է հեծանվային երաժշտական շոու:

Ֆրանսիացի արտիստների ակրոբատիկ շոուն և հայ երաժիշտների՝ «Ուտոլա» խմբի կատարումները միաձուլում են հայ-ֆրանսիական մշակույթը և խորհրդանշում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։

Акба

 «Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից արվեստի տարածմանը: Հանրային վայրերում հայ հանրությանը ներկայացնում ենք ֆրանսիական ժամանակակից մշակույթի նոր դրսևորումները: Այս ծրագրի իրականացման մեր գործընկերն Ակբա բանկն է, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի մշտական գործընկերն է և աջակցել է այս տարվա մեր մշակութային կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Акба

Արտիստները իրենց յուրահատուկ երաժշտական, պարային ու ակրոբատիկ կատարումներով դրական էմոցիաներ կպարգևեն նաև գյումրեցիներին,  ուսումնական հաստատությունների և «Թումո» կենտրոնների սաներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-