Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

ԲԴԽ նախագահ ընտրվեց Կարեն Անդրեասյանը

07.10.2022, 16:10
Անդրեասյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը
ԲԴԽ նախագահ ընտրվեց Կարեն Անդրեասյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Բարձրագույն դատական խորհրդում գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Անդրեասյանը, նշվում է ԲԴԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Անդրեասյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։–0–