Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Այսօր առավոտից հանրապետության բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է

20.02.2023, 12:08
Հայաստանի բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է
Այսօր առավոտից հանրապետության բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտից հանրապետության բոլոր գազալցակայաններում գազի մատակարարումը վերականգնվել է։

Այս տեղեկությունը «ԱՌԿԱ»–ին հաստատեցին «Գազպրոմ–Արմենիա»–ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին «Գազպրոմ–Արմենիա»–ից հայտնել էին, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:–0–