Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ավագանին հաստատեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններն ու ժամկետների երկարացումը

11.02.2025, 13:33
Երևանի ավագանին 33 «կողմ» և 17 «դեմ» ձայներով հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին և փաթեթների գործողության ժամկետների երկարացմանը
Ավագանին հաստատեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններն ու ժամկետների երկարացումը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի ավագանին 33 «կողմ» և 17 «դեմ» ձայներով հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին և փաթեթների գործողության ժամկետների երկարացմանը։ 

1 և 7–օրյա փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: