Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Առնվազն չկա պայթյունավտանգ իրավիճակ կորոնավիրուսի հետ կապված. Թորոսյան

03.07.2020, 21:11
Թորոսյանի խոսքով, բոլոր կանխատեսումներով, հիմա օրինակ մենք պետք է ունենայինք 30 հազարից ավել դեպք, բայց ունենք 27 հազար
Առնվազն չկա պայթյունավտանգ իրավիճակ կորոնավիրուսի հետ կապված. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ առնվազն չկա պայթյունավտանգ իրավիճակ կորոնավիրուսի հետ կապված։

«Բոլոր կանխատեսումներով, հիմա օրինակ մենք պետք է ունենայինք 30 հազարից ավել դեպք, բայց ունենք 27 հազար։ Այսինքն, մենք ինչ–որ չափով կարողանում ենք զսպել տարածումը։ Կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած», – նշեց Թորոսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով այն հարցին, որ բնակչությունն ահազանգում է, որ շնչահեղձ վիճակում մինչև թեստի պատասխանը չի լինում, չեն տեղափոխում հիվանդանոցային պայմաններում բուժման`նախարարը կոչ արեց չմոռանալ, որ հիմա մենք գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի ավել բեռ է առողջապահական համակարգի վրա։

«Առնվազն Հայաստանում կորոնավիրուսով բոլոր հիվանդները ստանում են պատշաճ բուժօգնություն, և այս առումով կառավարության ջանքերը ողջամիտ և տեղին են», – հայտարարեց Թորոսյանը։

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով:–0–