Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

11.11.2024, 22:34
Դանիելյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմում տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը
Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Դանիելյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմում տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

Նոյեմբերի 6-ին Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից։